Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն որևէ արդյունքի չի հասել Իրանի հետ պատերազմում. Խեմենեի

Իրանը հաղթեց Միացյալ Նահանգների հետ հակամարտությունում. հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

 «Իմ երկրորդ շնորհավորանքը նվիրված է մեր սիրելի Իրանի հաղթանակին ամերիկյան ռեժիմի նկատմամբ: Ամերիկյան ռեժիմը անմիջականորեն միջամտեց պատերազմին, քանի որ զգաց, որ եթե չմիջամտի, սիոնիստական ​​ռեժիմը լիովին կոչնչացվի», – ասել է նա իրանցիներին  ուղղված իր խոսքում։

ԱՄՆ-ն որևէ արդյունքի չի հասել Իրանի հետ պատերազմում. հավելել է Խամենեին։ ԱՄՆ իշխանությունները պատերազմը սկսել են՝ հասկանալով, որ Իսրայելը դատապարտված է լիակատար ոչնչացման, եթե Թեհրանի հետ հակամարտությունը շարունակվի, ասել է Գերագույն առաջնորդ այաթոլլան։