Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն Կիևին այլևս չի տրամադրում ֆինանսական ռեսուրսներ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը դեռևս կոնկրետ չի քննարկվել։

Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը նոր գործադիր հրամանագրերի ստորագրման արարողության ժամանակ՝ լրագրողների հարցերին իպատասխան։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրները պետք է ստանձնեն գլխավոր պատասխանատվությունը։

«Մենք դեռ չգիտենք, թե ինչպիսի անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն, քանի որ այս հարցի շուրջ որևէ կոնկրետ քննարկում չի եղել։ Կտեսնենք։ Նախևառաջ, եվրոպացիները պետք է նրանց զգալի երաշխիքներ տան։ Այդպես էլ պետք է լինի, քանի որ նրանք այդ տարածաշրջանում են։ Եվ մենք կներգրավվենք գործընթացում՝ աջակցության առումով», – նշել է Թրամփը։

Թրամփը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը այլևս ֆինանսական ռեսուրսներ չի տրամադրում Ուկրաինային։