Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա իր հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխել տարածաշրջան. գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։
«Իսրայելն առայժմ ընդառաջել է ԱՄՆ-ի խնդրանքին, որ նրանք տրամադրեն իրենց հակաօդային պաշտպանությունը տարածաշրջանում ամերիկյան զորքերին պաշտպանելու համար Գազայի հատված սպասվող ցամաքային ներխուժումից առաջ»,- ասվում է հրապարակման մեջ:
ԱՄՆ-ը կարող է համակարգերը փոխանցել արդեն այս շաբաթվա վերջին։
Պարբերականը, սակայն, նշում է, որ Իսրայելը նաև ջանքեր է գործադրում անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու և պատանդներին ազատելու իր ցամաքային գործողությունների պլանավորման մեջ:
«Սակայն ամերիկացի զինվորականներին սպառնացող վտանգը առաջնային մտահոգություն է», – ասվում է նյութում՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
Ավելի վաղ թերթը գրել էր, որ ԱՄՆ-ը գրեթե մեկ տասնյակ հակաօդային պաշտպանության համակարգեր կտեղակայի Մերձավոր Արևելքում՝ Գազայի հատվածում, Իսրայելի ցամաքային գործողության ակնկալիքով, այդ թվում՝ մի քանի համակարգեր՝ Հորդանանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում տեղակայելու է «Terminal High Altitude Area Defense» (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգի մարտկոց և Patriot զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակ: