Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մարիամն 9-րդ զավակի անունը Կառլեն է դնելու

Օգնենք արցախցիներին ոտքի կանգնել.
Արցախից բռնի տեղահանված Մարիամը 8 անչափահաս երեխաների մայր է, շուտով լույս աշխարհ կբերի 9-րդ երեխային, որը տղա է։ Անունը Կառլեն է դնելու։ Ամուսնու անունն է. զոհվել է սեպտեմբերի 19-ին, Արցախում։

Կառլեն Գևորգյանն աշխարհազորային էր, մինչև վերջ պայքարեց Արցախի ու իր ընտանիքի համար, բայց՝ ապարդյուն։

Սեպտեմբերի 19-ին, Մարտակերտի դիրքերը պաշտպանելիս, թեժ մարտերի ժամանակ Կառլենը վիրավորվել է. զանգել է կնոջը, որպեսզի հրաժեշտի խոսքեր ասի, սակայն կինը նկուղում էր երեխաների հետ, այնտեղ հեռախոսակապ չկար։

Հետո զանգել է քրոջը՝ Աստղիկին, և խնդրել՝ երեխաներին լավ նայել…

Մարիամը երեխաների հետ Կապանում է ապրում՝ վարձով։

Շատերն են նրան օգնել սննդով ու հիգիենայի պարագաներով։
Մարիամին պետք է օգնել, որպեսզի երեխաներին մեծացնի ու 9-րդ զավակին լույս աշխարհ բերի։