Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ. Genocide Watch

Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված։

Genocide Watch կազմակերպությունը Twitter-ի հայտարարությունում գրում է.

ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանին և

1) կիրառի 907 հոդվածը և դադարեցնի ռազմական օգնությունը,

2) պատժամիջոցներ մտցնի՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը և կիրառելի այլ իրավական գործիքներ,

3) արտակարգ օգնություն ուղարկի 120 000 հայերին, որոնք հումանիտար ճգնաժամի մեջ են։

Genocide Watch կազմակերպությունը նաև համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանին Արցախի ժողովրդին քաղցի և ցրտի մատնելու աղաղակող փորձի համար։