Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ դեսպանատունը իրար հակասող հաղորդագրություններ է տարածել մեկ օրում. այս որակն է այսօր մեր երկրում շատերի կողմից փառաբանվում.Սոֆյա Հովսեփյան

Առանց մեկնաբանությունների …
Նույն օրում կատարել են երկու իրարամերժ գրառում…
Էս որակն է այսօր մեր երկրում շատերի կողմից փառաբանվում։ Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նկատել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նույն օրում կատարել է երկու իրարամերժ գրառումներ։

Առաջին գրառման մեջ դեսպանատունը նշում է Երկիր մոլորակի օրը` նշելով, որ ամեն մեկս պարտավոր ենք հոգ տանել մեր մոլորակի մասին։

Երկրորդ գրառման մեջ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ողջունում է Ամուլսարում «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերության ծրագիրը։