Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ամերիկյան համալսարանը մերժել է իր հարկի տակ ընդունել Քևին Սփեյսիին

Հանդիպում ենք նույն օրը՝ 15:00, Կինոյի տանը, իսկ տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն ՝

Օքսֆորդի համալսարանում. տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ամերիկյան կինոդերասան Քևին Սփեյսիի հետ հանդիպումը, ըստ փռատոնի ծրագրի, պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին՝ ժամը 16։00, Ամերիկյան համալսարանում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, հանդիպման վայրը փոխվել է, և «Ոսկե ծիրանի» ղեկավարությունը չի թաքցրել, որ այդ փոփոխության պատճառն, օրինակ, տեխնիկական չէ, այլ «տարատեսակ ՀԿ-ների ճնշման» հետևանք։

Դժվար չէ ենթադրել, որ Քևին Սփեյսիի՝  Ամերիկյան համալսարնի հարկի տակ ընդունելու մերժումը կապված է դերասանի անձին առնչվող սկանդալային պատմությունների հետ, որոնց մասին բազմիցս է գրվել միջազգային մամուլում՝ մանկապղծություն, սեռական ոտնձգություններ։