Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ամերիկացի տիեզերագնացը բոյկոտել է Ադրբեջանում կայանալիք Տիեզերագնացների միջազգային համաժողովը

«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթե պատրաստվում ես գնալ, խնդրում եմ, վերանայիր»,- տիեզերագնաց իր ընկերներին թվիթերյան միկրոբլոգում դիմել է ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը։

Նա չի մասնակցելու Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ մյուս տիեզերագնացներին ևս կոչ անելով հրաժարվել մասնակցել Տիեզերագնացների միջազգային կոնգրեսին, որն, ըստ նրա ձևակերպման, անց է կացվելու ագրեսոր, 180 երկրների մեջ կոռուպացիայի ցուցանիշով 128-րդ տեղն զբաղեցնող Ադրբեջանում։

Գարեթ Ռեյզմանը «Թվիթերում» ներկայացրել է, որ 2022-ի սեպտեմբերին ևս Ադրբեջանը ռազմական ագրեսիա է դրսևորել Հայաստանի նկատմամբ, որը դատապարտել է նաև Եվրոպան։

Նշենք, որ Գարեթ Ռեյզմանը մասնակցել է Երևանում անցկացվող STARMUS միջազգային փառատոնին։