Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին:
Հայաստանի ամենախոշոր բանկի նախագահին ԱԱԾ բերման է ենթարկել այսօր՝ ժամը 19:00-ի շրջանակներում, փորձել են ճնշումների միջոցով ցուցմունքներ կորզել բանկի սեփականատերերի և բանկի միջոցով գործարքներ կատարած ընդդիմադիր գործիչների դեմ:
Հարցաքննության վերջում Անդրեյ Մկրտչյանին բերման ենթարկելու արձանագրությունը պատռել են, նրան ճանապարհել տուն: