Կիրակի, 2 Օգոստոս, 2026

«Աղքատությունից ելք»

«Լավ ապագայի որոնումներում». Լատինական Ամերիկայի երկրներից ավելի քան 10 հազար միգրանտներ լքել են Մեքսիկան՝ մարդկային քարավանով շարժվելով դեպի ԱՄՆ սահման։

«Աղքատությունից ելք» կարգախոսով բազմահազարանոց երթը սկսվել է ԱՄՆ պատվիրակության Մեքսիկա կատարած այցից մի քանի օր առաջ, երբ պետքարտուղար Էնթընի Բլինքենը նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ քննարկել է զանգվածային միգրացիան զսպելու քաղաքականությունը:

Միգրանտներն ասել են, որ երթը իրենց «վերջին միջոցն  է», քանի որ Մեքսիկայի Միգրացիայի ազգային ինստիտուտը դադարեցրել է օրինական միգրացիայի կարգավիճակ ստանալու դիմումների մշակումը:

ԱՄՆ սահմանապահ ծառայության տվյալներով՝ օրական ավելի քան 9600 մարդ է փորձում հատել սահմանը, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում սահմանապահ ուժերը ձերբակալել են մոտ 2 միլիոն միգրանտների։