Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Աղասի Դալլաքյանը Շիրակի Բասեն գյուղից էր, ծառայում էր Մեղրիում

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, 9 ամսվա զինծառայող:

Ծառայում էր Մեղրիում, իսկ մինչ այդ, զբաղվել է գյուղատնտեսությամբ, օգնել ընտանիքին։