Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ալյասկայի ափերին հզոր երկրաշարժ է եղել. ցունամիի վտանգ կա

7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ. հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Սենդ Փոյնթ քաղաքից 106 կմ հարավ՝ 9,3 կմ խորության վրա։

Նախազգուշացման համակարգը նաև հայտնել է ցունամիի վտանգի մասին։