Երեկ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում կառավարության հետ հարցուպատասխանից հետո ՔՊ վարչության նիստ տեղի չի ունեցել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հարցին՝ քննարկում եղե՞լ է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որտեղ անդրադարձ է եղել Գյումրիում ստեղծված իրավիճակին, Պապոյանն արձագանքեց. «Չեմ մեկնաբանում»:
Լրագրողների հաջորդ հարցին՝ իսկ ինչո՞ւ չի մեկնաբանում, իրեն հրահանգված է այդ թեմայով չխոսե՞լ,, նախարարը չպատասխանեց, միայն ժպտաց:
Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի հայտնի միջադեպին՝ Պապոյանը շեշտեց՝ հստակ գնահատական տրվելու է։
«Այն հարցերը, որոնք վերաբերում են մեր կուսակցականներին և իմ ուսումնասիրության, մասամբ նաև իմ որոշման տիրույթի հարց են, ապա կարող եմ վստահաբար ասել, որ դրանք մենք կքննարկենք, կտանք գնահատական։ Այն հարցերը, որոնք գտնվում են իմ ուսումնասիրության տիրույթից դուրս, բնականաբար, ես ոչինչ չեմ կարող ասել, դրանք այլ մակարդակի և որակի հարցեր են։ Ես վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց նախարարը։
Լրագրողները նաև հիշեցրին, որ ժամանակին Գևորգ Կոստանյանը՝ մատ թափ տալով խոսելու համար արժանացել էր Նիկոլ Փաշինյանի կողմից շատ կոշտ քննադատությանը: