Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ալեն Սիմոնյանը վստահ է` խաղաղության պայմանագրից հետո հայ գերիների սպանության տեսանյութեր չեն լինի

Հայ գերիների սպանության տեսանյութից հետո էլ Հայաստանի համար շարունակում է ակտուալ մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Խաղաղության օրակարգը չի նշանակում, որ բանակ պետք է չլինի»,– նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում Հայաստանը չի կարող զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով։