Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Ալավերդի քաղաքում երկրաշարժի հետևանքով շենքերի պատեր են մասնակիորեն փլվել

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի տարբեր թաղամասերում գրանցված  երկրաշարժի հետեւանքով շենքերի եւ շինությունների պատեր են մասնակիորեն փլվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է   Ալավերդու «Անկյուն +3»  հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը:

Մասնավորապես, քարեր են թափվել հին շենքերի պատշգամբներից, ճանապարհներին քարափներ են փլվել:
Քաղաքացիները դուրս են եկել շենքերից, նրանցից ոմանք պատսպարվել են մեքենաներում եւ ավտոտնակներում, վախենում են վերադառնալ բնակարաններ: