Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանցիները առաջ են շարժվել դեպի Շուշիի շրջանի հայաբնակ երեք գյուղեր

Ադրբեջանցիները Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ առաջ են եկել ու պահանջում են գյուղացիներից լքել իրենց տները. տեղեկությունը տարածել է  Արցախի ԱԺ նախկին նախագահի խոսնակ Յանա Ավանեսյանը։

«Բան չունե՞ք ասելու, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան»,-գրել է նա։