Այսօր Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել՝ 3,2 մագնիտուդով
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր երկրաշարժ է տեղի ունեցել նաև ժամը 10.40-ին, Հաջիգաբուլի շրջանում, էպիկենտրոնը գտնվել է Շիրվան սեյսմիկ կայանից 18 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, իսկ օջախը՝ 22 կմ խորությամբ։