Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանում մեկնարկել են Պուտինի եւ Ալիեւի բանակցությունները նեղ կազմով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները նեղ կազմով մեկնարկել են Ադրբեջանում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բանակցությունները տեղի են ունենում Ալիեւի «Զագուլբա» նստավայրում։ Պալատը Ադրբեջանի նախագահի պաշտոնական նստավայրն է։ Այն գտնվում է Բաքվից 40 կիլոմետր հեռու, Կասպից ծովի ափին։

Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ալիեւը հայտնել է, որ գոհ է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակից։

ՌԴ նախագահն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը համատեղ աշխատանքի շատ ուղղություններ ունեն, ներառյալ արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտային եւ լոգիստիկ ոլորտների եւ թեթեւ արդյունաբերության հարցերը։

«Իսկապես կարելի է խոսել ոչ միայն էներգետիկայի, այլեւ արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, լոգիստիկայի, թեթեւ արդյունաբերության մասին։ Մենք (Ադրբեջանի հետ միասին- խմբ.) համատեղ աշխատանքի շատ ուղղություններ ունենք»,- ասել է Պուտինը։

Պուտինը Բաքու է թռել օգոստոսի 18-ին երկօրյա պետական այցով։ Երկուշաբթի Պուտինը եւ Իլհամ Ալիեւը նախատեսել են բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։