Բաքուն մերժում է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի պնդումները. ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի ակնհայտ խեղաթյուրումն արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ, և այդպիսի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները:
Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջովին խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետները Ադրբեջանի և Հայաստանի տարածքների մասին պատմական փաստերի վերաբերյալ, այլև հրահրում է ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Հաջիզադեն:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով։
Բորելը նշել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համար։