Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի նկատմամբ մինչև այսօր որևէ միջազգային ճնշում չկա՝ հայ գերիներին ազատ արձակելու հարցով. Արմեն Այվազյան

11/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամենից լավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարած այցի էությունն ու նպատակները բնութագրում են նրա հետևյալ խոսքերը ցեղասպան ադրբեջանական բանակի մասին.

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների համար սա շատ երկար ժամանակ թերագնահատված, սակայն ՉԱՓԱԶԱՆՑ, ՉԱՓԱԶԱՆՑ, ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ է եղել։ Կարծում եմ՝ շատ ամերիկացիներ, օրինակ, կարող են չիմանալ, որ ադրբեջանցիները վերջիններից էին, որոնք հեռացան Աֆղանստանից։ Նրանք շատ են աջակցել ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում։ Նրանք Աֆղանստանում կռվել են Միացյալ Նահանգների ծովային հետևակի հետ ուս ուսի և, փաստորեն, աշխարհի ամենապինդ ու ամենակատաղի ռազմիկների թվին դասվելու համբավ են վաստակել։ Եվ, ուստի, մենք այսօր ցանկանում էինք գալ՝ ցույց տալու մեր գնահատանքը այս բարեկամությանը, բայց նաև՝ իսկապես փակելու նախորդ էջը և բացելու հաջորդ գլուխը»։

“I think this has, for a very long time, been an underappreciated but very, very, very important partnership and friendship for the United States of America. I think many Americans may not know that, for example, the Azerbaijanis were some of the last to leave Afghanistan. They were very supportive in the global war on terrorism. They fought alongside United States Marines in Afghanistan, and, in fact, earned a reputation as being some of the toughest and fiercest troops anywhere in the world. And so we wanted to come today to show our appreciation for this friendship, but also to really turn the page and open up the next chapter”.

Այսպիսով, իբր ջերմեռանդ քրիստոնյա և հավատավոր կաթոլիկ Ջեյ Դի Վենսը Բաքվում աշխարհով մեկ փառաբանում է ադրբեջանցի հայասպան ասկյարներին՝ բնութագրելով նրանց որպես ամերիկյան զորքերի վաղեմի և ամենահավատարիմ դաշնակիցներ։ Վենսի համար Արցախում հայկական 5-հազարամյա ներկայությունն արժեք չունի։ Նրա համար Արցախի հայության էթնիկ զտումն ու ցեղասպանությունը բնականոն երևույթ են։ Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների և բարձունքների գրավումն էլ նրան չի հուզում։

Նա թքած ունի հարյուրավոր հայկական քրիստոնյա եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանների և այլ սրբությունների ոչնչացման վրա, որն իրականացրել և իրականացնում են իր գովաբանած ադրբեջանցի «ռազմիկները»։ Անուղղակիորեն Վենսը քրիստոնյա հայկական Արցախի համար կռված և նահատակված հայ ազատամարտիկներին, փաստորեն, դասում է ահաբեկչական ուժերի շարքը։ Եվ բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանի նկատմամբ մինչև այսօր որևէ միջազգային ճնշում չկա՝ հայ գերիներին ազատ արձակելու հարցով։

Ահա և այն ամենը, ինչ պահանջվում էր հասկանալու համար Վենսի այցելության նպատակների մասին։ Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե սա միայն Թրամփի վարչակազմի դիրքորոշումն է, ապա նա, մեղմ ասած, հիշողության կորուստ ունի կամ բացարձակապես տեղեկացված չէ։ Ում համար այս ամենը զարմանալի է, նա ԱՄՆ վարած քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին դեռ շատ բան ունի իմանալու։

Այդուամենայնիվ, հայե՛ր, ժամանակն է քաղաքական այբուբեն սովորել։

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վենսի այցը կհիշվի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով. Աբրահամյան

Հաջորդ գրառումը

«Ծառաները պիտի կատարեն իրեն պարոնների կամքը». Արա Պողոսյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

«Ծառաները պիտի կատարեն իրեն պարոնների կամքը». Արա Պողոսյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական