Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Վաշինգտոն է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևին Էնդրյուսի ռազմաօդային բազայում դիմավորել են պաշտոնյաները, թե կոնկրետ ովքեր՝ չեն մանրամասնում։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում նախատեսվում է երկկողմ և եռակողմ հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։