Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 37, 27 տոկոսը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն , այն կազմել է 37,27 տոկոս։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 1-ին՝ ժամը 08:00-ին։ Քվեարկությունն ավարտվել է ժամը 19:00-ին։

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում ընտրողների թիվը 6 421 960  է։