Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով

06/09/2022
- Նորություններ

Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը օգոստոսի վերջին մեկնել է Լոս Անջելեսից՝ դառնալու իր երկրի նոր դեսպանը Գերմանիայում։ Աղաևն իր հետևում խաբեության հետք է թողել։ Հուսով եմ՝ Գերմանիայի կառավարությունը ուշադիր կհետևի այս կասկածելի ադրբեջանցի «դիվանագետին»: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սկսենք ամենավերջին խայտառակությունից։ Անցյալ շաբաթ Աղաևը «Թվիթեր» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում հպարտությամբ հրապարակեց մի վկայական, որը կրում էր Լոս Անջելեսի գավառի հինգ վերահսկիչներից չորսի ստորագրությունները և որում երախտագիտություն էր հայտնվում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում իր ծառայության համար:

Առաջին ակնարկը, որ ինչ-որ բան սխալ էր, այն էր, որ վկայականում չկար Լոս Անջելեսի գավառի հինգերորդ վերահսկիչ Շեյլա Քյուլի անունը։ Նման փաստաթղթերը սովորաբար ստորագրվում են բոլոր հինգ վերահսկիչների կողմից, որը դիվանագիտական արձանագրություն է։ Պետք է ինչ-որ հատուկ պատճառ լիներ՝  թե ինչու էր բացակայում  վերահսկիչ Քյուլի ստորագրությունը: Երբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Արևմտյան շրջան) հարցրեց վերահսկիչ Քյուլի աշխատակազմին, թե ինչու նրա ստորագրությունը չկա վկայականի վրա, նրանք ասացին, որ խնդրել են Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակին չավելացնել նրա ստորագրությունը: Պարզվում է, որ մյուս չորս վերահսկիչները նույնպես թույլտվություն չեն տվել իրենց անուններն ավելացնելու վկայականին։

Կարճ ժամանակ անց, երբ Աղաևը վկայականը տեղադրեց իր թվիթերյան և ֆեսբուքյան էջերում, չորս վերահսկիչներից յուրաքանչյուրը՝ Հոլլի Միտչելը, Հիլդա Սոլիսը, Քեթրին Բարգերը և Ջենիս Հանը, առանձին թվիթերյան գրառումներով Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրեցին, որ իրենց ստորագրությունները «սխալմամբ են ավելացվել վկայականին՝ առանց իրենց թույլտվության»։

Չորս վերահսկիչներն իրենց «Թվիթեր»-ին կցել են Լոս Անջելեսի գավառի վերահսկիչների արձանագրային գրասենյակի ղեկավար Լուրդ Սաաբի կողմից ներողություն խնդրելու նամակը: Նամակն ուղարկվել է բոլոր չորս վերահսկիչներին։ Ահա մի հատված նման նամակներից մեկից. «Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակը սխալմամբ ավելացրել է վերահսկիչ Քեթրին Բարգերի ստորագրությունը անցած շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին ներկայացված վկայականին և ցանկանում է հրապարակայնորեն նշել սխալը»:

Այն բանից հետո, երբ ես կապ հաստատեցի Լոս Անջելեսի գավառի գրասենյակի գործադիր տնօրենի տեղակալ Բրենդա Դյուրանի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին սխալմամբ տրված վկայականի կարգավիճակը, նա գրավոր պատասխանեց․ «Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակը (գրասենյակ) ներողություն է խնդրում որևէ շփոթության համար: Վերահսկիչների ստորագրությունները սխալմամբ են կիրառվել։ Համապատասխանաբար, գրասենյակը հայտարարում է, որ չարտոնված վկայականն անվավեր է և պետք է հեռացվի բոլոր սոցիալական լրատվամիջոցից կամ որևէ այլ հարթակից: Քանի որ Լոս Անջելեսի գավառը կապված չէ գրասենյակի կողմից այդ գրասենյակի լիազորությունները գերազանցող չարտոնված և սխալ գործողությունների հետ, ոչ ոք չպետք է հիմնվի այդ վկայականի վրա՝ որպես Լոս Անջելեսի գավառի որևէ տեսակի հայտարարություն»։

Այդուհանդերձ, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին սխալմամբ տրված վկայականը դեռևս տեղադրված է նրա թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում՝ կեղծ պնդմամբ, որ նա մեծարվել է Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների կողմից։ Այդ վկայականն առոչինչ է, և նման սխալ տրված վկայականի հրապարակումը անպարկեշտություն է: Ամաչելու փոխարեն Աղաևը քննադատել է Հայ Դատի հանձնախմբին այս սխալ վկայականը վերահսկիչների ուշադրությանը ներկայացնելու համար:

Ոչ ոք չպետք է զարմանա, քանի որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդես է գալիս նման խայտառակ և անպարկեշտ պահվածքով։ Կա ևս չորս օրինակ։ Անցյալ տարվա հոկտեմբերին ես հոդված գրեցի՝ բացահայտելով, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հրապարակել է Սան Դիեգոյի քաղաքապետի կողմից հրապարակված և հետագայում չեղարկված հռչակագիրը։ Քաղաքապետը ներողություն խնդրեց, հաջորդ օրը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը ու խոստացավ հետագայում Ադրբեջանի վերաբերյալ հռչակագրեր չհրապարակել։ Նմանապես, Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը 2021 թվականի փետրվարին հրապարակեց և ավելի ուշ չեղյալ հայտարարեց այսպես կոչված «Խոջալուի օրը» հիշատակելու մասին հռչակագիրը: Քաղաքապետը երկու շաբաթ անց չեղարկեց իր հռչակագիրը և ներողություն խնդրեց հայ համայնքից։

Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Քաղաքապետ Քեթլին Սնայդերը ի սկզբանե հռչակագիր հրապարակեց  2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Սակայն 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշել եմ չեղյալ համարել քաղաքապետի հռչակագիրը … Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը սույն հռչակագրի հրապարակման հետևանքով պատճառված ցավի և վնասի համար»։

Վերջապես, 2021 թ․ հոկտեմբերի 15-ին Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հռչակագիր  հրապարակեց նշելու «Ադրբեջանի օրը»։ Նույն օրը ավելի ուշ, Թորանսի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին ասաց, որ քաղաքապետարանը «սխալմամբ հռչակագիր է հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Տորանս քաղաքում հռչակել էին Ադրբեջանի ազգային օր՝ այն ուժի մեջ մտնելու օրը: Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ քաղաքային իշխանությունները հարգանքով խնդրել են Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանը հանել հայտարարությունը բոլոր լրատվամիջոցներից»:

Սակայն, Սան Դիեգոյի և Թորանսի չեղյալ հայտարարված հայտարարությունները մնում են գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում։

Զարմանալի է, որ նման ապաշնորհ ու անպարկեշտ գլխավոր հյուպատոսին պաշտոնանկ անելու փոխարեն, ավելի են բարձրացնում՝ դարձնելով դեսպան Գերմանիայում։ Նկատի ունենալով Լոս Անջելեսում Աղաևի բազմիցս կրկնվող ոչ դիվանագիտական պահվածքը՝ նախագահ Ալիևն ավելի վատ ընտրություն չէր կարող անել՝ նրան դեսպանի կոչում շնորհելով։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նախորդ գրառումը

Հակոբ Սիմիդյանը հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում

Հաջորդ գրառումը

Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում. պետք է կանգնել Արցախի կողքին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում. պետք է կանգնել Արցախի կողքին

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական