Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի բնապահպանական իմիջը շատերի մոտ հարցեր է առաջացնում

18/08/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նավթ և գազ արտահանող Ադրբեջանը, որտեղ աղբը չեն տարանջատում, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպանները բանտում են, այս տարի կլիմայի փոփոխության խնդիրների միջազգային խոշոր համաժողով (COP29) է անցկացնելու, գրում է BBC-ն։

Սա վրդովվեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպություններին և միջազգային դիտորդներին, որոնք կարծում են, որ Ադրբեջանը համաժողովի միջոցով ցանկանում է «կանաչացնել» իր հեղինակությունը։

Միևնույն ժամանակ, Բաքվի որոշ հանդիսության տներ և մեծ ռեստորաններ դադարել են նոյեմբերին հարսանիքների պատվերներ ընդունել։ Նման իրավիճակ է ստեղծվել բազմաթիվ մայրաքաղաքային հյուրանոցների դեպքում։ Դրանք նոյեմբերի համար (երբ տեղի կունենա համաժողովը) իրենց կայքերում նախնական պատվերներ չեն ընդունում։

Սահմանափակումները Բաքվի բնակիչներից շատերին արդեն հիշեցրել են համավարակի շրջանի մասին։ Այն ժամանակ նույնպես արգելված էին հարսանիքները, փակվում էին ռեստորանները, իսկ ուսանողներին ուղարկում էին հեռավար ուսուցման կամ արձակուրդի։

Մայրաքաղաքի բնակիչներն ասում են, որ արդեն ասեկոսեներ ենտարածվում, որ համաժողովի ընթացքում փողոց դուրս գալը թույլատրվելու է օրական ընդամենը երկու ժամով, ինչպես եղել է լոքդաունի ժամանակ։ Ադրբեջանն, ի դեպ, համավարակի սկսվելուց ավելի քան չորս տարի անց դեռևս փակ է պահում իր ցամաքային սահմանները՝ Քովիդի դեմ պայքարի պատրվակով։

«Փակ սահմաններով և արգելքներով ես պատրաստ եմ հավատալ նաև դրան [թույլտվությամբ փողոց դուրս գալը]», – ասում է թոշակառու Մալահաթը, որը զբաղվում է սննդի կազմակերպմամբ․ պատվերով ազգային ուտեստներ է պատրաստում: Նա մտավախություն ունի, որ օրական միայն երկու ժամով կկարողանա դուրս գալ, ինչը կարող է կործանել Մալահաթի փոքր բիզնեսը։

Transparency International-ը Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացումը «շահերի տագնապալի բախում» է անվանում։ Իրավապաշտպանները նշում են, որ երկիրը «կլիմայի նկատմամբ անբարյացակամ է», արդյունահանում է նավթ և ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը։ Իսկ այս միջոցառումը նախագահելու է մեկը, որը նախկինում 20 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական ​​նավթային ընկերությունում։

Ադրբեջանի բնապահպանական իմիջը շատերի մոտ հարցեր է առաջացնում։ Երկրին դեռ չի հաջողվել լուծել կենցաղային աղբի հավաքման ու վերամշակման խնդիրը։

Ադրբեջանը հայտնի է իր արևոտ օրերի մեծ քանակով, իսկ Բաքուն նույնիսկ «քամիների քաղաք» են անվանում։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, Ադրբեջանում էներգիայի վերականգնվող աղբյուրների (ներառյալ հիդրոէլեկտրակայանների) բաժինը կազմել է ընդհանուր արտադրության ընդամենը 1%-ը։

«Հանածո վառելիքի շահառուներին կլիմայի պաշտպանի դեր խաղալուն հրավիրելը ժամանակի վատնում է», – ասում է Oil Change International-ը և Ադրբեջանի վարքագիծն անվանում է հեղինակության «կանաչացում» (greenwashing) («սպիտակեցման» համանմանությամբ):

 COP29-ը հեղինակության «կանաչացում» են անվանում նաև ադրբեջանցի լրագրողները և միջազգային իրավապաշտպանները՝ նշելով, որ միջոցառումն անցկացվում է ԶԼՄ-ների, ինչպես նաև ռեժիմի քննադատների դեմ բռնաճնշումների նոր ալիքի ժամանակ։

Քննադատներն ասում են, որ Ադրբեջանն օգտագործում է միջազգային խոշոր միջոցառումները՝ մարդու իրավունքների խախտումներով արատավորված իր հեղինակությունը սպիտակեցնելու համար:

Նրանցից մեկը իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովն էր, որը 2012 թվականից, երբ Ադրբեջանը հյուրընկալում էր «Եվրատեսիլ» երգի մրցույթը, Բաքվում կազմակերպեց իր այլընտրանքային «Երգիր հանուն ժողովրդավարության»  մրցույթը, որպեսզի  ուշադրություն հրավիրի մարդու իրավունքների պաշտպանության  ու ժողովրդավարության խնդիրների վրա։ Վերջին նման մրցույթը նա անցկացրել է 2014 թվականին, որից հետո հայտնվել է բանտում՝ ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք COP29-ը նման էկոակտիվիստների նոր բողոքի պատճառ կդառնա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 

Հաջորդ գրառումը

Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտգործնախարարի պաշտոնում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտգործնախարարի պաշտոնում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական