Մեծ քաղաքականության մեջ փոքր իրադարձություններ գրեթե չեն լինում… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը
«Կարծում եմ այդ շարքից է նաև այսօր Կարմիր շուկա և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ կատարվածը: Անտրամաբանական չէ ենթադրել, որ հակառակորդը ձեռնարկելով իր հերթական սադրիչ գործողությունները, թիրախ էր ընտրել ոչ միայն Արցախի հայ բնակչին, այլ նաև (կամ գուցե հենց առաջին հերթին) ռուսական խաղաղապահ ուժերի հեղինակությունը:
Չի բացառվում, որ Ադրբեջանը (շատ հնարավոր է «մեծ եղբոր» պատվերով) փորձում է այդ կերպ ցուցադրել իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի (հասկացեք Ռուսաստանի և կազմակերպությունը նախագահող Հայաստանի) կողմից Ղազախստանում իրականացվող գործողությունների հետ…
…Մեծ քաղաքականության մեջ լինում են նաև զարգացումներ, որոնց արդյունքում «փոքրերը» զղջում են իրենց կատարածի համար…»,- գրել է Հասրաթյանը։








