Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է, որ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այդ մասին նշվում է կազմակերպության թվիթթերյան էջում հրապարակված գրառման մեջ։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունն առանց պարտադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է»,- նշված է հեղինակավոր միջազգային իրավապաշտպանական կազմակերպության հայտարարության մեջ։
Միաժամանակ Freedom House-ն անհանգստացնող է որակել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման դադարեցումը ու կոչ արել Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել գազի անխափան մատակարարումը։