Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում. Զախարովա

ՌԴ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ.  մենք ակնկալում ենք մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում. ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս խաղաղապահ զորակազմը ակտիվորեն աշխատում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Եռակողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ կողմերն իրենց վրա են վերցրել համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ Խաղաղապահները ամբողջությամբ կատարում  են իրենց գործառույթները՝  հանդես գալով որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր», – հայտարարել Է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչող «սադրիչ մեղադրանքները անթույլատրելի են և  ոչ արդյունավետ, որտեղից էլ որ լինեն»։