Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական պետության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. Թաթոյան

04/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՞վ կարող է աշխարհում ասել, որ ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել. որևէ մեկը աշխարհում կարող է ասել, թե ես ինչու եմ իմ բանակը ուժեղացնում պաշտպանության նպատակո՞վ, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հարցադրումներ հնչեցրեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Դրա համար կան միջազգային բոլոր մեխանիզմները.  այստեղ ագրեսիայի հիմքեր չկան։ Այս իշխանությունները մեր ժողովրդի վրա վախ են վաճառում, հիմա էլ նախընտրական քարոզչության ժամանակ քարոզում են՝ վախից ելնելով ընտրել։ Նրանք վախի մեջ են պահում մեր ժողովրդին։

Իսկ ես ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, հանկարծ չմտածեք, բոլոր լուծումները կան, բոլոր միջազգային մեխանիզմները կան։ Չնեղվե՛ք հանկարծ, պետք չի հուսախաբվել, ընկրկել։ Կան մարդիկ, որոնք պատկերացնում են այդ լուծումները, դրա համար պետք են մասնագետներ, դրա համար պետք է մասնագետ, ոչ թե, որ հելնեն, գնան ամենավտանգավոր իրավիճակներում ներքին քարոզով կուկուռուզ ու պերաշկի ուտելով զբաղվեն։

Ես վստահ եմ, որ գտնելու ենք այդ լուծումները։ Դրա համար մենք պետք է լինենք հետևողական, և մենք լինելու ենք հետևողական այս հարցերում, որովհետև առանց դրա մեր երկրում չի կարող  լինել խաղաղություն»,-նշեց Թաթոյանը։

Բանախոսը միաժամանակ շեշտեց՝ ադրբեջանական պետության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

«Ակնհայտ է, թե ով է Ադրբեջանի թեկնածուն։ Ես նկատի եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին։ Ավելին՝ Ադրբեջանն անգամ չի թաքցնում, որ իր համար մեկ աջակցության  թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ամեն օր երանի են տալիս, որ Ադրբեջանն իրենց գովի, մի լավ բան ասի»,- նշեց նախկին ՄԻՊ-ը` հավելելով, որ Փաշինյանը կործանում է մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր ազգային ինքնությունը, և ազգային պետությունն ամեն օր մսխում է։

Նա միաժամանակ նկատեց՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանը մեր հայրենակիցն է, որը կարևորագույն և անգնահատելի գործեր է արել Արցախի և Հայաստանի համար։

«Միայն հարգանքի արժանի է, պետք է հպարտանանք, որ նման բարերարներ ունենք։ Ավելին՝ Սամվել Կարապետյանը հիմա անցնում է, իմ կարծիքով, իրավունքների կոպիտ խախտումներով, անօրինակնություններով։ Ես ասել եմ, որ նա պարզապես քաղաքական պատանդ է պահվում, որ թույլ չտան կոնկրետ գործունեություն  իրականացնի։ Նրա աջակցությունը Հայոց եկեղեցուն նույնպես ունի անուրանալի նշանակություն»,- ասաց Թաթոյանը։

Միաժամաակ նա նշեց, որ որպես իրավաբան խնդիր է տեսնում, որ մեկ մարդու համար առաջարկում են փոխել ՀՀ Սահմանադրությունը։

«Այսքան տարիներ Հայաստանի պրոբլեմների արմատը հենց նրանում է, որ ամեն ղեկավար փորձել է  իր համար հարմարեցնել Սահմանադրությունը։ Դա ինձ համար անընդունելի է»,- ասաց Թաթոյան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պեդրո Սանչեզն արգելել է Թրամփին Իսպանիայի ռազմաբազան օգտագործել Իրանի դեմ

Հաջորդ գրառումը

Ուղիղ. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական