Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է

Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցված է․ հայտնում են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից։ Պատճառը ադրբեջանական կողմի կրակոցներն են։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: