Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական կողմը հրաձգային զենքերից կրակել է Արցախի Մարտունու շրջանի բնակիչների ուղղությամբ

Կեսօրին Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը» հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են նորոգման աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։