«Մենք կտրականապես հերքում ենք այս տեղեկությունը։
Բասարքեչերի շրջանի Զոդ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված գնդակոծության հետևանքով հայ զինծառայողի մահվան մասին հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը սուտ է և ապատեղեկատվություն»,-հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ը։
Թշնամի երկիրը մեղադրում է Հայաստանին՝ իբր այսօր՝ 15։10-ի սահմաններում, հայկական կողմը կարկ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ իրենք «ստիպված են եղել պատասխան կրակով լռեցնել»։
Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ը, ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: