Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական կողմը հերքում է, որ իրենց կրակոցից է զոհվել հայ զինծառայողը

«Մենք կտրականապես հերքում ենք այս  տեղեկությունը։

 Բասարքեչերի շրջանի Զոդ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված գնդակոծության հետևանքով հայ զինծառայողի մահվան մասին հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը սուտ է և ապատեղեկատվություն»,-հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ը։

Թշնամի երկիրը մեղադրում է  Հայաստանին՝ իբր այսօր՝ 15։10-ի սահմաններում, հայկական կողմը կարկ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ իրենք «ստիպված են եղել պատասխան կրակով լռեցնել»։

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ը, ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: