Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, ուժայինների գործադրած խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ

27/04/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ Պետքարտուղարությունը «2023 երկրի զեկույցները մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ. Ադրբեջան» իր տարեկան զեկույցում նշել է այնպիսի փաստեր, ինչպիսիք են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ ագրեսիան, երկրի անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից կամայական սպանություններն ու խոշտանգումները:

«Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել՝ նպատակ ունենալով լիակատար վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի վրա։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը քաղաքացիական և առևտրային փոխադրումների մեծ մասի համար՝ թույլատրելով միայն կարճաժամկետ մարդասիրական մուտքը, մինչև սեպտեմբերի 24-ը, երբ Ադրբեջանը վերաբացեց միջանցքը Լեռնային Ղարաբաղից միակողմանի երթևեկության համար։

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ ըստ էության տարածաշրջանի բոլոր էթնիկ հայերը, փախել են Հայաստան»,- ասված է ԱՄՆ Պետդեպի զեկույցում:

Զեկույցը միաժամանակ տեղեկություններ է պարունակում աննախադեպ թվով շիա մահմեդականների ձերբակալության մասին։

«Տարվա ընթացքում իշխանությունները ձերբակալել են աննախադեպ թվով այլախոհ շիա մահմեդականների, որոնք գործել են կառավարության կողմից հաստատված հաստատություններից դուրս՝ Իրանի հետ ենթադրյալ կապերի համար, ընդ որում քաղաքացիական հասարակության որոշ դիտորդներ հաշվել են, որ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, առկա են ստիպողաբար խոստովանություն կորզելու վերաբերյալ բազմաթիվ արժանահավատ մեղադրանքներ:

Թեև այս ձերբակալությունները թիրախավորված էին իրանական լրտեսական ցանցերի դեմ, հայտնի մեղադրանքների ճնշող մեծամասնությունն առնչվում էր թմրանյութերի վերաբերող հանցագործությունների հետ», – նշվում է զեկույցում։

Զեկույցում ընդգծվում է նաև, որ մարդու իրավունքների հիմնարար խնդիրները ներառում են ապօրինի կամ կամայական սպանությունների, խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին արժանահավատ հաղորդումներ, դաժան և երբեմն կյանքին վտանգ սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանավորումներ, դատական իշխանության անկախությանն առնչվող լուրջ հարցեր, քաղբանտարկյալներ և կալանավորներ, երկրից դուրս անհատների տրանսազգային բռնաճնշումներ, կամայական կամ ապօրինի միջամտություն անձնական կյանքին, ենթադրյալ հանցանքի համար ընտանիքի անդամների պատիժը հարազատների կողմից, լուրջ խախտումներ հակամարտության ընթացքում, ներառյալ՝ քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ իրերի կանխամտածված զրկումը և բնակչությանը հումանիտար հասանելիությունից զրկելը, խոսքի ազատության և զանգվածայի լրատվամիջոցների ազատության լուրջ սահմանափակումներ, ներառյալ՝ լրագրողների նկատմամբ բռնությունները և այլ լուրջ հանցագործությունները:

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը արժանահավատ քայլեր չի ձեռնարկել՝ պատժելու համար այն պաշտոնյաներից շատերին, որոնք, ըստ տեղեկությունների, ոտնահարել են մարդու իրավունքները։

«2020 և 2022 թվականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կամ առանձին անձանց կատարած ենթադրյալ խախտումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթացի մասին չի զեկուցվել»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական