Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Старше Эдды»-ն՝ Շուշիի օպերացիայի և երևանյան վերնախավի հրեշավոր դավաճանության մասին

19/02/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռ նոյեմբերի սկզբին ես գրել էի, որ Շուշիի մատույցներում հայերի կողմից ծրագրվում է հակառակորդի խմբավորման շրջակափակում և ոչնչացում։ Այդ մասին հուշում էր տարրական տրամաբանությունը։ Ամբողջ հարցն այն էր, թե արդյո՞ք թուրքամետ կոալիցիան կգնա նման ռիսկային քայլի: Այն է՝ ուղղել ամբողջ հատուկ նշանակության ջոկատի ուժեը Շուշին վերցնելուն: Դրա համար թուրքերը պետք է ուղղակի երկաթբետոնե երաշխիքներ ունենային, որ իրենց զորքերին ոչնչացնող հարված չի հասցվի, որը կարող է փոխել պատերազմի ելքը՝ տանելով նրանց դեպի պարտություն: Այս մասին գրում է «Старше Эдды» տելեգրամյան ալիքի հեղինակ Գերման Կուլիկովսկին ՝ մեկնաբանելով կինոռեժիսոր Արտակ Զաքարյանի կողմից ավելի վաղ հրապարակած տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հետախույզները հետեւում Շուշի ուղեւորվող ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերին:

Տեսանյութում ներկայացվում են 2020 թվականի հոկտեմբերի 27-ի կադրերը։ Երևում է՝ ինչպես են ադրբեջանական զորքերը շարժվում լեռներով ու անտառներով՝ առանձնապես չվախենալով օդային հարվածներից։ «Թուրքերն, ըստ ամենայնի, նման երաշխիքներ ստացել են։ Թեև մինչև վերջ այդպես էլ չեն հավատացել դրան: Իրենց գործողության հաջողությանը թուրքերը հավատացել են, երբ առանց խոչընդոտների կարողացել են մտնել Չանախչի գյուղ և հայկական գերակշիռ ուժերը նրանց այնտեղից դուրս չեն շպրտել: Գյուղը վերածվել է ռազմաբազայի՝ Շուշիին հարվածներ հասցնելու համար:

Սակայն դա չէ ամենահետաքրքիրը: Այն բանց հետո, երբ հայկական ուժերը հետ են քաշվել դեպի Շուշի-Շուշիքենդ հատված, իսկ թուրքերն անցել գրոհի, հայերը (այդ թվում՝ հատուկ ջոկատների շնորհիվ) կարողացել են ոչ միայն կանգնեցնել թուրք հատուկ ջոկատայիններին, այլև հիմք ստեղծել՝ Չանախչիի և Սղնախի ուղղությամբ հարված հասնելու համար: Թուրքերը չէին հոգացել Հադրութից դեպի Չանախչի տանող ճանապարհի անվտանգության մասին, ուստի թուրքական ամբողջ խմբավորումը Քարին Տակի մոտ կրիտիկական վիճակում հայտնվելու վտանգի տակ էր: Դա լավ էին հասկանում և հայկական Գենշտաբում, և Բաքվում։ Առավել ևս, որ այդ շրջանում թուրքական ԱԹՍ-ների կիրառման ակտիվությունը նվազել էր՝ հասնելով գրեթե զրոյականի:

Եթե հիշում եք, հենց այդ ժամանակ էր, որ Ալիևը խուճապի մատնվեց և բացահայտ հայտարարեց, որ ռազմական օգնության համար դիմելու է Թուրքիային։ Հայերը, չնայած պատերազմի սկզբում իրենց բոլոր աղետալի ձախողումներին, կանգնած էին խոշորագույն հաղթանակի շեմին։ Բայց, դատելով ամենից, երևանյան գործընկերները չէին խաբել պարոն Ալիևին և մանրակրկիտ ծրագրված հարվածը այդպես էլ չի հասցվել: Վերջին պահին այն երկու գումարտակները, որոնք պետք է օղակի մեջ վերցնեին թուրքերին Սղնախի շրջանում, պարզապես չեն եկել։ Ասում են, թե գումարտակներից մեկի հրամանատարն է եղել Սամվել Բաբայանը, սակայն պնդումներից զերծ կմնամ: Այդպես էլ չկայացած (միմիայն դավաճանության պատճառով, դա ես կարող եմ հաստատ պնդել) հարվածից հետո թուրքերը մտան Շուշի և փորձեցին շարժվել դեպի Ստեփանակերտ։ Եվ Փաշինյանը հիստերիկ կերպով հայտարարեց, թե ամեն ինչ կորել է, և 25 հազար հայ զինվոր շրջափակման մեջ են: Իրականում ամեն ինչ այլ կերպ էր: Ներխուժած թուրքական խմբավորումներին մասամբ ոչնչացրել և դուրս են շպրտել, մնացածն ընկել են շրջափակմանե մեջ՝ Շուշիում: Շուշիի բարձունքները մնացել էին հայերի ձեռքում, ինչպես և Շուշիքենդ գյուղը։ Իսկ Չանախչիում գտնվող թուրքերի խմբավորումը, այդ թվում ՝ այնտեղ տեղակայված հրետանին, հայերի ափի մեջ էին, քանզի նրանք վերահսկում էին (և մինչ օրս վերահսկում են) Կարմիր բազար- Շուշի մայրուղին, ինչպես նաև շրջակա բարձունքները։ Ես ինքս եմ եղել այնտեղ և իմ աչքով տեսել Չանախչի գյուղը… Եզրակածությունն այս ամենի այն է, ինչի մասին ես խոսում եմ արդեն նոյեմբերի կեսերից սկսած. Շուշիի ամբողջ օպերացիայի արդյունքը Երևանի ռազմաքաղաքական վերնախավի կողմից հրեշավոր դավաճանության հետևանքն է: Զարմանալի չէ, որ այժմ երևանյան վերնախավը չի ցանկանում հանձնել իշխանությունը: Քանի որ խշխանափոխության դեպքում պատերազմի արդյունքների նույնիսկ մակերեսային հետաքննություն սկսելու պարագայում շատ-շատերի նկատմամբ կարող է կիրառվել խստագույն պատիժ»,-գրել է Կուլիկովսկին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերանայել տնտեսական և բիզնես մոդելները․ Վահան Զանոյան

Հաջորդ գրառումը

Արա Այվազյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից. Mediaport

Համանման Հոդվածներ

Նորություններ

FIP քարոզչական կայքին զինաթափելու լավագույն միջոցը առավելագույնս աչալուրջ լինելն ու ճշգրիտ տեղեկություն փոխանցելն է. Հովհաննես Իշխանյան

26/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Նորություններ

ՀՀ նախագահը Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան

26/04/2026
Միջազգային

Թրամփի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած անձը մանիֆեստ է պատրաստել

26/04/2026
Հաջորդ գրառումը

Արա Այվազյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից. Mediaport

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական