Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան, իսկ Իրանում գտնվող ֆրանսիացիներին շտապ լքել երկիրը. այսպիսի հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Իրան, իսկ Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր դեռ այնտեղ են, խնդրում են հնարավորինս շուտ լքել երկիրը՝ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վտանգի պատճառով։