Այս օրերին «Արվեստը՝ հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը:
Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են:
Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով:
Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը:
Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները, 9 կտոր քանդակներ, որոնք ցուցադրվում են «Զսպենք չարության պարկուճը» խորագրի ներքո:
Որքան էլ մոդեռն ու ժամանակակից են զարդերը, այնուամենայնիվ, դրանց նայելիս առաջինը աչքի է ընկնում հայկականությունը, ինչը իհարկե, հայ արվեստն ու հայկականը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու նպատակ ունի:
«Մշակութային այս երկխոսությունը համաշխարհային ագրեսիան արվեստով զսպելու լավագույն ձևերից է, -նշում է Արտակը։