2024 թվականի հոկտեմբերի 29-ին Վալենսիայի տարածաշրջանը և Արևելյան Իսպանիայի այլ շրջաններ հորդառատ անձրևների պատճառով տուժել են համատարած ջրհեղեղներից:
Զոհվել է առնվազն 62 մարդ, շատերը անհետ կորել են:
Իսպանիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտարարել է, որ օրական ամենաշատ տեղումները գրանցվել են Չիվա շրջանում՝ Վալենսիայից 30 կմ դեպի արևմուտք՝ 445,4 մմ։
Սա Իսպանիայում տեղումների օրական քանակի մեծությամբ երկրորդ արժեքն է 1996 թվականի սեպտեմբերի 11-ին Տավերնես դե լա Վալ քաղաքում 520 մմ-ից հետո:
Climatebook գիտական թիմի կողմից ստացված նախնական արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ արևելյան Իսպանիայի մեծ տարածքում ավելի քան 100-150 մմ անձրև է տեղացել (180 մմ կենտրոնական Վալենսիայում), իսկ որոշ տեղերում՝ ավելի քան 250 մմ՝ 24 ժամվա ընթացքում. հայտնում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։