Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առ այս պահը չի հանդիպել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողնեի հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Ղազարյանին խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն էին առաջադրել։
Նա տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության էլեկտրոնային հասցեին իր հետ հանդիպելու վերաբերյալ առաջարկ է ուղարկել, սակայն այն անարձագանք է մնացել։
Ղազարյանը մանրամասնեց նաև, որ բացի էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրությունից, հանդիպման առաջարկի մասին Facebook-ի հանրագրում նույնպես գրառում է կատարել, որպեսզի ՔՊ-ականները չասեն, թե տեխնիկական խնդիր է եղել ու նման հաղորդագրություն չեն ստացել։
«Կարծում եմ՝ լավ կլիներ, որ բոլորը հարցերը դեմառդեմ քննարվեին, բայց առ այս պահը նրանք չենք արձագանքել»,- ասաց Ղազարյանը։
Նշենք, որ Ղազարյանի առաջադրումից ժամեր անց էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» էր իր թեկնածուին առաջադրելու մասին հայտարարությամբ հանդես եկել։ Նա Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։
Ս․Վ․







