Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին եւ կրկին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում։
Խոսակցություններ են պտտվում, որ նա աջակցության համար բանակցում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Չի բացառվում, որ Մարությանը քաղաքապետի թեկնածու առաջադրվի՝ ընդդիմությանից ձայներ խլելու համար, իսկ հետո, մտնելով ավագանի, սատարի իշխանական թեկնածուին։
Հատկանշական է, որ արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի վարկանիշը 8 տոկոսից չի բարձրանում, իսկ ներկայիս անկուսակցական քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի վարկանիշը հասել է 18 տոկոսի։