Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը. Վարդան Օսկանյան

19/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլև սեփական ղեկավարության ձախողումները։ Ադրբեջանի նկրտումները վաղուց հստակ են՝ ռազմական ուժի և դիվանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նվաճումները։ Այս մարտահրավերները գոյութենական սպառնալիքի են վերածվել ոչ միայն Բաքվի ագրեսիայի, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձեռնհասության պատճառով։ Նրա սխալ հաշվարկները, անվճռականությունը և տապալված քաղաքականությունը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողությունը՝ կառավարելի հակամարտությունը վերածելով ազգային աղետի։ Փաստացի, հենց Փաշինյանն է դարձել Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարավոր դարձնելով Ադրբեջանի ագրեսիան։

Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։ Նրա պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ 2020-ի պարտության, հետո՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանության և Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիվանագիտական, ռազմավարական և ռազմաքաղաքական հմտություններ երկրի շահերը պաշտպանելու համար։ Նրա սխալները չեն սկսվել 2020-ին. դրանք ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ադրբեջանի սպառնալիքների հանդեպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլության և պարտվողականության։

Տարածաշրջանային իրատեսական քաղաքականություն և պաշտպանական ամուր ռազմավարություն մշակելու փոխարեն՝ Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության, որոնցից ոչ մեկը չէր բխում դիվանագիտական և անվտանգության իրատեսական շրջանակից։ Նրա կառավարությունն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ադրբեջանի ռազմական հզորացումը և սխալ կառավարեց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով ավանդական գործընկերներից և առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։ Նրա ամենաաղետալի սխալներից մեկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկվեց պատերազմի փորձությանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսվեց դիվանագիտական հետևանքներին, անվճռական էր և հաճախ անտեղյակ։ Իսկ երբ ի հայտ եկան ուղղություն փոխելու հնարավորություններ, նա կրկնապատկեց այն քաղաքականությունը, որը հետագայում էլ ավելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։

Այժմ, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։ Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ։ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի մյուխնենյան ելույթի և ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի, ինչը նշանավորում է աշխարհաքաղաքական նոր վերադասավորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետևանքներով։

Ակնհայտ սխալ այս հաշվարկը կրկին վկայում է գլոբալ դինամիկայից Փաշինյանի անտեղյակության մասին։ Հայաստանի դիրքավորումն առավելագույնս ամրապանդելու փոխարեն նա շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի ավելի լայն փոխազդեցությունը։

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։ Դիվանագիտությունը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախևառաջ ազգային առավելագույն անվտանգություն ապահովելու մասին է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պահանջները շարունակում են ավելանալ։ Իլհամ Ալիևի նկրտումները Արցախից ու նրա ղեկավարության նվաստացումներից անդին են. դրանք պահանջում են Հայաստանի զինաթափում, ադրբեջանցիների վերաբնակեցում բուն Հայաստանում և տարածքային զիջումներ, որոնք խաթարում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Սրանք պարզապես ագրեսիվ դիրքորոշումներ չեն, այլ գոյութենական մարտահրավեր Հայաստանի ապագայի համար։ Սակայն Փաշինյանի արձագանքը եղել է պասիվ։ Նա չի կարողացել անել այնպես, որ Ադրբեջանն այդ գործողությունների համար պատասխան ու գին տա։ Նրա կառավարությունը մեկը մյուսի հետևից կուլ է տվել դիվանագիտական և ռազմական հետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողությունները և երկիրը դարձնելով ավելի խոցելի։

Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչև որ ոչինչ չմնա պետության անկախությունից։

Փոփոխության ժամանակը հիմա է։ Հայաստանը պետք է վերագտնի իր սեփական դերակատարությունը, վերասահմանի իր անվտանգության առաջնահերթությունները և վերակառուցի իր դիվանագիտական վստահելիությունը։

Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով կդիմի ժողովրդին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով կդիմի ժողովրդին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական