Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնազրկել է Էլմար Մամեդյարովին։ Համապատասխան հրամանն այսօր հրապարակվել է նախագահի կայքում։ Մամեդյարովը արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։
Նոր արտգործնախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Վերջինս 2018 թվականից զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։