Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը. Ավետիք Չալաբյան

25/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պատկերում Փարուխ գյուղն է՝ նկարված Քարագլուխ բարձունքից. Այս փոքրիկ արցախյան գյուղի մասին մարդկանց մեծ մասը կյանքում երբևիցե չէր լսել մինչև երեկվա օրը, երբ թշնամին այն վերցրեց առանց մի կրակոց, և շարունակելով առաջխաղացումը, բարձրացավ դեպի այն կետը, որտեղից արված է այս նկարը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փարուխը սակայն սոսկ մի փոքրի գյուղ չի՝ այն մասնիկն է մեր հայրենիքի, որը մենք շարունակում ենք կորցնել, քայլ առ քայլ, քանի որ հավատում ենք «խաղաղության դարաշրջանի» մասին այն խաբեությանը, որով մեզ շարունակում է կերակրել այս ամենի անմիջական պատասխանատու հանդիսացող իշխանությունը։ Հավատալով այդ կեղծ թեզին, սեփական հայրենիքը ոխերիմ թշնամուց պաշտպանելու փոխարեն, մենք ապավինում ենք երրորդ ուժին, որը ինքը ոչ հատուկ ցանկություն ունի, ոչ էլ արդեն իրական կարողություն՝ մեզ պաշտպանելու։

Մենք Փարուխում էինք երկու շաբաթ առաջ։ Արդեն այդ պահին մեզ համար պարզ էր, որ այս գյուղը, որն Արցախի մնացած տարածքներին կապված է ընդամենը մի գրունտային ճանապարհով, վտանգված է։ Ինչը թերևս ավելի կարևոր է՝ այս գյուղը վերահսկող Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, նրանից վերահսկվում է նաև Աղդամը, Ասկերանը, և հարակից բազմաթիվ բնակավայրեր, սակայն այս բարձունքը ևս որևէ կերպ պաշտպանված չէր։ Արդեն այդ պահից մեր հիմնադրամի թիմը սկսեց գործողություններ ձեռնարկել՝ հրավիրելու արցախյան իշխանությունների ուշադրությունը Փարուխի և Քարագլխի պաշտպանության ամրապնդման անհրաժեշտության վրա, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, և հույս կար, որ վիճակը վերահսկողոըւթյան տակ կառնվի։

Ցավոք, ինչպես շատ հաճախ է եղել անցած մեկ և կես տարիների ընթացքում, թշնամին շատ ավելի նենգ և նախաձեռնող դուրս եկավ, քան հայկական կողմը։ Անցած շաբաթ, բանակցելով գազատարի բացման շուրջ, թշնամին արդեն պահանջել էր հանձնել այս գյուղը։ Ի վերջո, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ էր ձեռք բերվել, որ հայկական զինված ուժերը դուրս են բերվում այս գյուղը պաշտպանող դիրքերից, թշնամու զինված ուժերը դուրս են բերվում դրանց հանդիպակած դիրքերից, փոխարենը այստեղ տեղակայվում են ռուսական խաղաղապահները, և տարածքը «դեմիլիտարիզացվում» է։

Հայկական կողմը, հավատարիմ իր ավանադական «գիքորական» միամտությանը, շտապել էր կատարել պայմանավորվածությունը՝ գազատարը բացելու ակնկալիքով։ Թշնամին իսկապես երկու օրով բացել էր գազատարը, հետո այն փակեց, և մարտի 24-ին, օգտվելով հայկական կողմի բացակայությունից գյուղի պաշտպանության դիրքերից, և ռուսական կողմի կամ անպատրաստվածությունից, կամ էլ գուցե թողտվությունից, մեծ ուժերով (ավելի քան 100 զինվոր) մոտեցավ գյուղին, և առանց մի կրակոց տիրացավ նրան, ռուսական խաղաղապահներն էլ առավելագույնս կարողացան անվնաս էվակուացնել գյուղում գտնվող փոքրաթիվ հայ բնակչությունը և մի քանի զինծառայողների։

Շարունակելով առաջխաղացումը, թշնամու ուժերի մոտ կեսը կարողացան երեկ բարձրանալ Քարագլուխ, և դիրքավորվել այնտեղ։

Այս պահից սկսած, տեղի ունեցողի մասին տեղեկատվությունը սկսեց տարածվել, աստիճանաբար նորանոր ուժեր խառնվեցին սրա մեջ, նույնիսկ ՌԴ նախագահ Պուտինը անուղակիորեն անդրադարձավ սրան (թերևս գիտակցելով, որ սա նաև ապտակ է Ռուսաստանին, և խաղաղապահ առաքելություն իրականացնելու նրա կարողությանը)։ Գիշերվա դրությամբ, Փարուխում արդեն բավական մեծ ռուսական ուժեր էին կուտակվել, Քարագլուխ հանդիպակած կողմից բարձրացել էին նար որոշ հայկական ուժեր՝ դիմագրավելու թշնամու առաջխաղացմանը, Քարագլխի մյուս կողմի ստորոտում գտնվող Խրամորթ գյուղում սկսել էին ևս կուտակվել հայկական ուժեր՝ գյուղը պաշտպանելու համար։ Մարտի 25-ի առավոտյան, երբ գրվում էին այս տողերը, վիճակը դեռևս անորոշ է, թշնամին փորձում է ամրապնդվել գրաված բարձունքում, և հավանականությունը մեծ էր, որ նրա հետագա քայլերը կբերեն ռազմական բախման։

Փարուխ գյուղի այս ցավալի պատմությունը շարունակությունն է այն ընթացքի, երբ մեր ոխերիմ թշնամին, վարպետորեն օգտվելով միջազգային իրավիճակից, ցանկացած պատեհ հնարավորություններից, բայց առաջին հերթին մեր՝ հայերիս ապատիայից, մտքի ծուլությունից, ուրիշներին ապավինելու մեր անբուժելի հիվանդությունից, քայլ առ քայլ դուրս է մղում մեզ մեր պատմական հայրենիքից, տիրանում նրա հող ու ջրին, մեզ էլ զրկում սեփական հողի վրա ապրելու, ազատ ու երջանիկ լինելու հնարավորությունից։ Եթե որևէ մեկին թվում է, որ այս ամենը կանգնելու է Փարուխում, որ թշնամին այսպես շարունակվելու դեպքում ի վերջո չի մտնելու Երևանի իր տաքուկ բնակարանը, ապա նա կարող է շարունակել ապրել նույն անհոգ կյանքով։

Ես այդպիսի միամտություն չունեմ։ Ես շատ լավ գիտեմ, որ այսօր մենք կարող են կորցնել Փարուխը, քանի որ երեկ մենք հանձնել ենք Շուշին, մինչ այդ էլ Հադրութն ու Ջրականը, իսկ Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը, հետո Գորիսը՝ և այդպես շարունակ մինչև Երևան։ Ուստի ես անելու եմ ինձնից կախված հնարավոր ամեն բան՝ օր առաջ ուժով կանգնեցնելու այս նենգ և երբեք չփոխվող թշնամուն, և ազատելու մեր երկիրը նրա թաքնված համակիրներից և գործակիցներից։ Նույնը ձեզնից յուրաքանչյուրին եմ հորդորում, քանի թշնամին չի մտել անձամբ ձեր տունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Ուկրաինայի օրենսդրի «բարի լուրը»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ուկրաինայի օրենսդրի «բարի լուրը»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական