Փառուխում կանանց ու երեխաներին տեղահանում են, Աննա Հակոբյանը նոր լուսանկար է տեղադրում «սթորիում»

71

Մարտի 24-ի երեկոյան թշնամին զինված մտել է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և բնակիչներին քշել իրենց տներից՝ հոխորտալով, թե զենք չվերցնեն, ուղղակի հեռանան, գյուղն իրենցն է։ Հայտնի է, որ թշնամին առաջ է գնացել ու գրավել նաև Քարագլուխ բարձունքը։ Արցախում լարված իրավիճակ է, ադրբեջանական զինուժը փաստացի զինված ագրեսիա է իրականացրել։ Նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն իր ու դստեր անվրդով լուսանկարն է տեղադրել «Ֆեյսբուքի» իր «սթորիում»։