Սպիտակ տանը ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:









