Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորաստեղծ կուսակցություններին, նախաձեռնություններին, շարժումներին: Հայաստանում ձևավորվել է բյուրոկրատական ավտորիտարիզմ տոտալ վերահսկվող մեխանիզմներով, որը պահպանում է ժողովրդավարության բացառապես ֆորմալ կողմերը:

Սա նշանակում է, որ ժողովրդավարության ձևերը պահպանվում են, բայց բովանդակությունը օրեցօր խեղդվում է իշխանական վերահսկողության տակ։

Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ձևավորել է կառավարման այնպիսի համակարգ, որտեղ օրենքն ու վարչական ընթացակարգերը այլևս չեն ծառայում ժողովրդին, այլ դարձել են իշխանության պահպանման ինստիտուցիոնալ զենք։

Այսօր նորաստեղծ կուսակցությունները և շարժումները մուտք են գործում ոչ թե բաց քաղաքական մրցակցային դաշտ, այլ խստորեն վերահսկվող համակարգ, որտեղ ամեն քայլ, ամեն ստորագրություն ու ամեն հաշվետվություն կարող է օգտագործվել որպես ճնշման միջոց։

Այդ պատճառով այս հոդվածը միաժամանակ և՛ վերլուծություն է, և՛ զգուշացում՝ բոլոր այն քաղաքական նախաձեռնություններին, որոնք հավատում են, որ փոփոխությունը ավտոմատ հնարավոր է, եթե ձևավորես մեծամասնություն հակաիշխանական ընտրազանգվածից: Քանի որ քաղաքականությունը սոցիոլոգիա չէ, իսկ ամեն բան քաղաքականություն չէ, շտապեմ քաղաքականացնել այն, ինչը շատերը ապաքաղաքականացնում են` անգիտակցաբար կրակելով սեփական դեռ ոչ քաղաքական ոտքերին:

Ռիսկեր և իշխանական մանիպուլյացիաներ

1. Կուսակցության գրանցման ձևական ընթացակարգը դառնալու է վերահսկողության գործիք։ Արդարադատության նախարարությունը կամ ԿԸՀ-ն կարող են ձգձգել կամ մերժել գրանցումը՝ հղում անելով աննշան տեխնիկական սխալների վրա։

Սա թույլ է տալու իշխանությանը «օրինական ճանապարհով» չթողնել նոր ուժերին մասնակցել քաղաքական գործընթացներին։

2. Ֆինանսական հաշվետվությունը՝ որպես ճնշման մեխանիզմ լիովին կիրառվելու է նորերի նկատմամբ։ Այդ հրահանգը Փաշինյանը նույնիսկ բաց ռեժիմով է տվել:

Հարկային և վերահսկողական մարմինները օգտագործվելու են քաղաքական նպատակներով՝

վախեցնելով հովանավորներին, արգելափակելով ֆինանսական հոսքերը,

իսկ նորաստեղծ կուսակցության յուրաքանչյուր հաշվետվողական բացթողում կարող է ծառայել որպես պատրվակ վարչական պատժի համար։

3. Մեդիա շրջափակումն ու քարոզչական մենաշնորհը կիրառվելու է անսահման կերպով: Դրա ֆինանսական ապահովումն արդեն հայտնի ՊՈԱԿ-ին արված է:

Հանրային և մասնավոր մեդիաների գերակշռող մասը վերահսկվում է իշխանական ազդեցության ներքո։

Նոր շարժումները կանգնած են տեղեկատվական շրջափակման առաջ՝ երբ իրենց ձայնը պարզապես չի հասնելու քաղաքացիների լայն շրջանակներին

4. Քաղաքական հետապնդումների և վախի մթնոլորտը ավելի է խորանալու։ Դա անփոխարինելի գործիք է ռեժիմի ձեռքում: ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի կամ հարկային մարմինների «ստուգումները» հաճախ դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ նպատակ ունենալով կաթվածահար անել ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից։

Քաղաքագիտության դիտանկյունից Հայաստանում հաստատվում է այն, ինչ անվանում են «բյուրոկրատական ավտորիտարիզմ»: Սա համակարգ է, որտեղ բռնաճնշումը իրականացվում է ոչ միայն ոստիկանությամբ, դատախազությամբ, քննչականով, ԱԱԾ-ով , մարզպետարանով, համայնքապետարանով, քաղաքապետարանով այլ՝ օրենքներով, կարգերով և ձևական ընթացակարգերով։

Ժողովրդավարական ինստիտուտները պահպանվում են միայն արտաքին տեսքով, մինչդեռ դրանց բովանդակությունը ծառայեցվում է բացառապես իշխանության վերարտադրությանը։ Այն, ինչ պետք է լինի ժողովրդավարության պաշտպան, դարձել է նրա զսպիչը։

Այս երևույթը պատմականորեն նույն բնույթն ունի, ինչն ի վերջո կործանեց բոլոր կիսաավտորիտար ռեժիմները՝

ինքնահավատ իշխանություն, ինքնակարգավորող օրենք և ինքնասպառվող լեգիտիմություն։

Քաղաքական և կազմակերպական խորհուրդ

Նորաստեղծ կուսակցությունները պետք է հասկանան, որ նրանց առջև կանգնած մարտահրավերը ոչ թե քարոզարշավն է, մարդկանց և աջակիցների քանակը այլ ինքնապաշտպանությունը պետական բյուրոկրատիայի դեմ։ Սա ենթադրում է

1. Իրավական պատրաստվածություն և ինստիտուցիոնալ դիմադրություն: Յուրաքանչյուր նոր ուժ պետք է ունենա իրավաբանների խումբ, որը պետք է ոչ միայն արագ և օպերատիվ արձագանքի մերժումներին և ապօրինի սահմանափակումներին այլ դա դարձնի աղմուկ, քաղաքական օրակարգ, մեդիա առիթ: Օրենքը պետք է պաշտպանվի նաև օրենքով, ոչ թե հռետորաբանությամբ և արձանագրմամբ և փակմամբ:

2. Անկախ մեդիա և հաղորդակցական ցանցեր: Քանի որ պետական մեդիան փակ է, անհրաժեշտ է ձևավորել անկախ հաղորդակցման հարթակներ՝ թվային մեդիայի, սոցիալական ցանցերի և տեղական համայնքային նախաձեռնությունների միջոցով։Ղրանք պետք է աշխատեն և ստեղծեն կոնտենտ օրնիբուն:

3. Քաղաքացիական համագործակցություն և փոխաջակցություն: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, նախաձեռնությունները չպետք է վայրի կերպով մրցակցեն միմյանց դեմ, այլ պետք է ստեղծեն ՓՈԽԱՋԱԿՑՈւԹՅԱՆ ԴԱՇԻՆՔ, որը կպաշտպանի ցանկացած նոր ուժին՝ իշխանության ճնշման տակ հայտնվելու դեպքում։ Ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը կուսակցական մրցակցության թեմա չէ, դա գոյության հարց է փոխադարձ շահով կապակցված:

4. Թափանցիկություն և հանրային վստահություն: Իշխանությունը շահում է հասարակության մեջ կասկածների և մանիպուլյացիաների սերմանմաբ: Նոր կուսակցություններն ու շարժումները պետք է բաց լինեն ֆինանսապես, գաղափարապես և էթիկապես՝

ցույց տալով, որ նրանց նպատակը ոչ թե հերթական իշխանություն դառնալն է, այլ իշխանության ձևի, տիպի, բովանդակության վերափոխումն է սեփական օրինակով:

Այսօր իշխանությունը չի փակում ժողովրդավարության դռները՝ նա պարզապես ծածկում է դրանք օրենքներով։ Այն չի արգելում մրցակցությունը՝ պարզապես թաղում է այն բյուրոկրատիայի, փաստաթղթերի խրթին կարգավորումների և ընթացակարգերի տակ։

Նորաստեղծ կուսակցությունները և շարժումները պետք է հասկանան՝

իրենց առջև դրված է ոչ թե պարզապես մասնակցության, այլ՝ գոյատևման մարտահրավեր։ Բյուրոկրատիան դարձել է նոր տիպի ավտորիտարիզմ առանց աղմուկի, առանց տեսանելի բռնության, բայց նույնքան վտանգավոր։

Այս հայտարարությունը սթափ քաղաքական գիտակցության կոչ է այն մասին, որ ժողովրդավարությունը չի փրկվի ինքն իրեն, իսկ քաղաքական հավակնությունը դեռ քաղաքական այբուբենի առաջին տառն է և ավտոմատ արդյունքի չի բերելու։ Այն պետք է պաշտպանել և ծառայեցնել սեփական և լայն շահերի համար նույնիսկ փաստաթղթերում, ինստիտուտներում, և ամենից առաջ՝ քաղաքական համերաշխության մեջ։

Ժողովրդավարությունը պաշտպանվում է այն ժամանակ, երբ միմյանց չենք տեսնում որպես մրցակից, այլ՝ որպես համախոհ՝ հանրային ազատության պաշտպանության նույն ճակատում։

P.S. Սոցիոլոգիան և ապաքաղաքականությունը իհարկե լավ բան է, բայց այլ պայքարի մեթոդ բացի քաղաքականից բնության մեջ գոյություն չունի: Իրավաբանությամբ կամ տնտեսական ռեֆորմով դեռ ոչ մի ավտորիտար կամ կիսաավտորիտար ռեժիմ չի տապալվել: Միևնույն ժամանակ, չկա աշխարհում շարժում, որը քաղաքական չէ, որովհետև պահանջների և խնդիրների լուծումներն են քաղաքական ինստիտուտներում և դա էդպես էլ պետք է լինի: Ուստի քաղաականացումը ամեն կերպ ամեն ձև և ամենի՝ բանալին է հաջողության:

Չքաղաքականացնելով՝ դու ի սկզբանե անհասցե ես թողնում և ազատում այդ ինստիտուտներին պատասխանատվությունից և քեզ հետ հաշվի նստելու պարտականությունից: Ապաքաղաքական քաղաքականություն չկա, ինչպես նաև չկա քաղաքական հավակնությունը ապաքաղաքական ձևով իրացնելու ձև: Քաղաքականությունը դաժան է վարվում իրենով ուրիշ ձևով զբաղվողների հետ, երբ գալիս է քաղաքական հարցերին և քաղաքական բովանդակությանը անդրադառնալու ժամանակը: Քաղաքականությունը սիրում է նրանց ովքեր այդ կանոններին տիրապետում են հանդուգն և առաջանցիկ:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է, թիրախում են բոլորը. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե երբևէ եղել է կամ կլինի պահ, երբ դուք Ձեզ ամենաշատն էիք պետք, այդ պահը հիմա է, հենց հիմա. գնա’ ընտրության. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական