Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1945 թվականից հետո Գերմանիան անցավ և անցնում է պատմության հետ առերեսվելու բացառիկ ճանապարհով։ Փոխանակ անցյալը մոռացության մատնելու, թաքցնելու կամ ժխտելու՝ նացիստական հանցագործությունների և Հոլոքոստի համակարգված ուսումնասիրությունն ու ճանաչումը դարձան նոր ժողովրդավարական ինքնության հիմքերից մեկը։

Այդ գործընթացը հիմնվեց կրթության, հուշահամալիրների, փոխհատուցման քաղաքականության և հանրային հիշողության մշակույթի վրա։ Այն օգնեց երկու կողմերին էլ վեր բարձրանալու սեփական ցավից ու մեղքից։ Հրեաները, չնայած անջնջելի ողբերգությանը, աստիճանաբար կարողացան որոշ չափով վերագտնել վստահությունը Գերմանիայի նկատմամբ։ Իսկ Գերմանիան, ընդունելով իր պատմական մեղքը, կարողացավ վերականգնել բարոյական վստահելիությունը և կառուցել կայուն ժողովրդավարական պետություն։

Այս ճանապարհի կարևորագույն հիմքերից մեկը Գերմանիայի Հիմնական օրենքն է՝ Սահմանադրությունը։ Դրա առաջին հոդվածը հռչակում է, որ մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է։ Սա պատահական ձևակերպում չէ, այլ ուղիղ պատասխան նացիոնալ-սոցիալիզմի բարբարոսությանը։ Իսկ 116-րդ հոդվածի 2-րդ կետը հնարավորություն է տալիս նացիստական հալածանքների հետևանքով քաղաքացիությունից զրկված անձանց ժառանգներին վերականգնելու Գերմանիայի քաղաքացիությունը։

Այսպիսով՝ Գերմանիայի Սահմանադրությունը ոչ միայն ամրագրում է իրավական պետության սկզբունքները, այլև պատմական հիշողության, պատասխանատվության և կրկնության կանխարգելման բարոյական պարտավորությունը։ Այն ստեղծում է մի շրջանակ, որտեղ մեղքն ընդունվում է, բայց միաժամանակ բացվում է հաշտության հնարավորությունը։

Այս ամենի ցավալի հակապատկերը Թուրքիայի վերաբերմունքն է Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Մինչ Գերմանիան Հոլոքոստը ճանաչել է որպես իր պատմական ինքնության անբաժան և ուսուցանվող մաս, Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը մինչ օրս շարունակում է ժխտել մոտ 1,5 միլիոն հայերի ոչնչացման համակարգված բնույթը։

Այդ ժխտումը խոչընդոտում է իրական ապաքինմանը և մինչև այսօր թունավորում հայ-թուրքական հարաբերությունները։ Այն թույլ չի տալիս ոչ զոհերի ժառանգներին արժանապատվորեն ապրել իրենց հիշողության հետ, ոչ էլ թուրք հասարակությանը ազատվել ժխտման ծանր ժառանգությունից։

Ավելի մտահոգիչ է, որ վերջին տարիներին հենց Հայաստանի ներսում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, հնչել են ձևակերպումներ, որոնք շատերի կողմից ընկալվել են որպես Հայոց ցեղասպանության պատմական և բարոյական նշանակության հարաբերականացում։

Փոխանակ ցեղասպանության հիշողությունը ներկայացնելու որպես արժանապատվության, արդարության և կանխարգելման անսակարկելի հիմք, նրա որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել միջազգային ճանաչման իմաստը, անորոշացրել ցեղասպանության գիտակցման պատմական պահը և խուսափել մեղավորների հստակ անվանումից։

Պետք է հասկանալ ու ընդունել՝ նման մոտեցումը չի ծառայում ո՛չ հայերի, ո՛չ թուրքերի ապաքինմանը և հասունացմանը։ Ընդհակառակը՝ այն կրկին նվաստացնում է զոհերին և բարոյապես զինաթափում նրանց ժառանգներին։

Իրական հաշտությունը պահանջում է երկու բան. հանցագործ կողմի կողմից՝ ճշմարտության ազնիվ ընդունում, իսկ զոհի կողմից՝ այդ ճանաչումը ոչ թե հավերժական վրեժի գործիք դարձնելու, այլ նոր հարաբերությունների հիմք դարձնելու իմաստություն։

Գերմանիայի և հրեական աշխարհի փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր է՝ չնայած անչափելի ցավին։ Հայ-թուրքական տարբերակը, սակայն, ցույց է տալիս, թե ինչպես է ժխտումը, լռությունը և ռազմավարական հարաբերականացումը նվաստեցնում երկու կողմերին։

Միայն այն ժողովուրդը, որն իր պատմությունն ընդունում է ամբողջ ծանրությամբ, կարող է իսկապես ազատվել, հասունանալ և մեծանալ։ Մենք սա իրավունք չունենք մոռանալու։

Տիրատուր քահանա Սարդարյան, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խոր ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար. Սուրենյանց

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Նորություններ

Քամին ծառեր և սյուներ է տապալել, թիթեղներ պոկել

30/05/2026
Նորություններ

Oդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

30/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական