Փաշինյանը մեկնեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա նաև միջազգային գործընկերների հետ։
Նշենք, որ Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև. հույս է հայտնել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։