Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տպավորություն է, որ Հայաստանում կա երկակի արդարադատություն. իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում դեռևս գոյություն ունի հայեցողական արդարադատություն. ՄԻՊ

22/01/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԻՊ Անահիտ Ավանեսյանն այսօր հրաժարվեց լրագրողներին տեղեկություններ հաղորդել Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ դա բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն է։

«Որևէ պաշտոնատար անձ չի կարող նման տեղեկատվություն հաղորդել։ Կարող եք քաղաքացուն հարցնել. եթե ինքը տա համաձայնություն, բնականաբար այն բոլոր տեղեկատվությունը, որ յուրաքանչյուր պետական մարմին ունի, իրավասության շրջանակներում կարող է տրամադրել։ Բայց անձի վերաբերյալ անձնական տվյալ, բժշկակական գաղտնիք, մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը վերաբերելի որևէ տեղեկություն տրամադրել չի կարելի՝ առանց անձի համաձայնության»,- ասաց Մանասյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է  ձգձգվում Նարեկ Սամսոնյանի վիրահատությունը, արդյոք այստեղ միտում չկա, ՄԻՊ-ը պատասխանեց՝ ինքը պետական մարմիններից պահանջել է՝ եթե վիրահատությունը պետք է անհապաղ կատարվի, կազմակերպվի սահմանված ձևաչափով։

«Այս պահին չեմ կարող հրապարակային տեղեկատվություն հաղորդել։ Եթե չեմ սխալվում, պետական մարմիններն այդ ուղղությամբ ոչ միայն աշխատանքներ են իրականացրել, այլև այս պահին պետք է որ լինեն արդյունքներ։ Բայց այս մասով, միանշանակ, մենք էլ ենք միջամտել։
Իրականում, երբ խոսում ենք քաղաքացու կամ փաստաբանների կողմից ներկայացված տեղեկատվության մասին, շատ կարևոր է նաև երկրորդ կողմին լսել»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Հարցին՝ ինչո՞ւ մինչ այս պահն անձամբ չի այցելել հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին, ՄԻՊ-ը պատասխանեց՝ 2025 թվականի ընթացքում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ, և ՄԻՊ մեթոդաբանությունն է այցեր կատարել բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

«Օրինակ՝ մենք ունենք հացադուլ հայտարարծ բազմաթիվ անձինք, որոնք դիմում են մեզ, որ բռնության են ենթարկվում, չեն ուզում որևէ մեկին որևէ բան պատմել և ցանկանում են, որ ՄԻՊ-ն անձամբ ներկա լինի և միջամտի իր իրավունքների իրացմանը։

Սեփական նախաձեռնությամբ այցեր իրականացնում ենք դարձյալ այն դեպքում, երբ կարիք է լինում այնպիսի տեղեկատվություն ձեռք բերել, որն այլ կերպ հնարավոր չէ ձեռք բերել։ Օրինակ՝ մարդը մեզ չի դիմել, բայց մեզ այնպիսի տեղեկատվություն է հայտնի դարձել, որը շատ կարևոր է հենց իրենից լսել։ Կամ մեզ համար կարևոր է գնալ ու տեսնել խցային պայմանները։

Եթե մենք խոսում ենք կոնկրետ Նարեկ Սամսոնյանի դեպքի մասին, ապա մեզ որևէ դիմում չի ներկայացվել»,- ասաց Անահիտ Մանասյանը՝ կրկին շեշտելով, որ ՄԻՊ գործառույթը նման իրավիճակում ստուգելն է՝ արդյոք պետությունը կատարում է հացադուլավորի նկատմամբ իր պարտավորությունները՝ բժշկական օգնության ապահովվում, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ և այլն։

Անահիտ Մանասյանը շեշտեց՝ իրենց կողմից ոչ միայն բարձրաձայնվել է, այլև պահանջ է ներկայացվել պետական մարմին պատժախցերի համար պատշաճ ռեսուրսներ ծախսել։

«Իմ նախաձեռնությամբ այս պահին էլ սկսել ենք ուսումնասիրություն և անընդհատ պետական մարմից տեղեկատվություն ենք ստանում՝ արդյոք պարտավորությունները կատարում է, թե ոչ։

200 հոգու, բնականաբար, չենք կարող այցելել, դրա համար բոլոր երկրներում գաղափարը հետևյալն է. եթե այցը հերթկան չէ, այլ արտահերթ է, ում է պետք է այցելել։ Այդ մեթոդաբանությանը համապատասխան՝ մեր այցերը կազմակերպում ենք»,- ասաց Մանասյանը՝ շեշտելով՝ թյուր տեսակետ կա, որ հանրային դեմքերին ՄԻՊ-ի այցելություններն  ավելի շատ պետք է լինեն։

Լրագրողների դիտարկմանը, որ մինչ ՄԻՊ-ը կոչ է անում սպասել և հետևել զարգացումներին, գրանցվում են կալանավորների՝ մահվան ելքով դեպքեր, ինչպես օրինակ՝ Հաց բերողինը, դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյան և այլն։

Հարցին՝ նպատակ կա բոլորին այդ ճակատագրի՞ն արժանացնել, ՄԻՊ-ը պատասխանեց.

«Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ են առկա՝ ազատությունից զրկման վայրերում մարդկանց կյանքի իրավունքի ապահովման հետ կապված։ Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ազատությունից զրկված քաղաքացին հասկանա, որ անկախ ամեն ինչից՝ ինքն իրավունքների երաշխիք ունի»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Հիշեցմանը, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են ազատ խոսքի համար, ՄԻՊ-ն արձագանքեց՝ խոսքի համար քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի ամենածայրահեղ դեպքերում։

«Այս մասով ես բազմիցս եմ խոսել, որ Հայաստանում միանշանակ կան խնդիրներ։ Դատական իշխանությունը, ճիշտ է, ցույց է տալիս, որ դատական ակտով է փորձում ցույց տալ հարցերը, բայց բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա երկակի արդարադատություն։ Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում դեռևս գոյություն ունի հայեցողական արդարադատություն։ Իմ պահանջն է բացառել հայեցողական ստանդարտները և ցույց տալ չափանիշները, որպեսզի հանրային հաղորդակցության տեսանկյունից պարզ լինի»,- ասաց Անահիտ Մանասյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն վճռականորեն կարձագանքի ԱՄՆ նոր մաքսատուրքերին. Մերց

Հաջորդ գրառումը

Փորձում ենք իրավիճակը նաև պետական մարմնի պարզաբանումների համատեքստում քննարկել. ՄԻՊ-ը՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մուտքն ԱԺ արգելելու որոշման մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Փորձում ենք իրավիճակը նաև պետական մարմնի պարզաբանումների համատեքստում քննարկել. ՄԻՊ-ը՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մուտքն ԱԺ արգելելու որոշման մասին

Ամենաշատ ընթերցվածը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026

Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ «Այսօր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական