Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տղերքին կապ են տվել, ասել՝ «դուք շրջափակման մեջ եք ընկել, հետ եկեք, կողքի դիրքերն արդեն նահանջել են».Հրապարակ

07/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևի գիտեք, որ ամենաշատը կամավորական ջոկատներին՝ պատերազմի օրերին, անդամակցել են Սյունիքից ու Արցախից՝ հասկանալի պատճառներով. մարդիկ իրենց տունն են պաշտպանել, ի տարբերություն Կասկադում նստած երևանցիների, քանի որ վտանգը սեփական աչքով են տեսել: Սյունիքի ջոկատները հիմնականում մի ճակատում են եղել՝ Սյունիքի սահմանից 140 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ շատ թեժ է եղել, ջոկատներն էլ հիմնականում գյուղապետերն ու համայնքապետերն են ղեկավարել: Ուրեմն այս ճակատում հոկտեմբերի 17-ին կապ են տվել հրամանատարներին, կանչել են Գորիս` վարչապետի մոտ խորհրդակցության: Հրամանատարները կարծել են, թե ինչ-որ հույժ կարեւոր ռազմական օպերացիայի քննարկում է նախատեսվում, շտապ հավաքվել՝ եկել են:

Խորհրդակցության ժամանակ մեր սիրելի վարչապետը մի միտք է ասել, թե բա՝ պիտի պատրաստվեք Սյունիքի պաշտպանությանը: Տղերքը շոկի մեջ են ընկել, ասում են՝ Քաջարանի քաղաքապետը չի դիմացել, թե՝ «Պարոն վարչապետ, ի՞նչ Սյունիք, մենք 140 կիլոմետր էն կողմում են, մենք որտե՞ղ ենք կռվում, Դուք ի՞նչ եք ասում»: Քանի որ ուրիշ հիշարժան միտք չի հնչել, քոռ ու փոշման 2 օր հետո վերադարձել են իրենց դիրքերը: 

Հետ են գնացել ու տեսել, որ զորքը հսկայական նահանջ է ունեցել, էդ 140 կիլոմետրի մոտ կեսի չափով ու դիրքերում իրենց փոխարինող հրամանատարները սկսել են իրար մեղադրել, որ պարզեն, թե ինչպես եղավ, որ առանց կռվի ու կրակոցը զորքը մոտ 50 կիլոմետր նահանջեց: Ի՞նչ է պարզվել, այն օրը, երբ հրամանատարները Գորիս են մեկնել՝ խորհրդակցության, այդ գիշերը դիրքերում մնացած տղերքին կապ են տվել, ասել՝ «դուք շրջափակման մեջ եք ընկել, հետ եկեք, կողքի դիրքերն արդեն նահանջել են»: Սրանք բոլորով հետ են եկել, իրար հետ կռվել, թե՝ ինչի՞ ես դիրքդ թողել, մենք կանգնած էինք ու դեռ էլի կկանգնեինք։ Պարզվել է, որ ոչ մեկն ինքնակամ չի թողել իրեն վստահված դիրքը, բոլորին զանգել՝ նույն բանն են ասել, եւ բոլորն էլ նահանջել են:

Հիմա կասեք՝ սուտ են ասում, վախեցել՝ փախել են, իրար վրա են գցում։ Հնարավոր է, որ այդպես էլ եղած լինի, բայց հարց է ծագում՝ մեր սիրելի վարչապետը չգիտե՞ր, որ զորքը չի կարելի թողնել առանց հրամանատարների եւ կանչել ինչ որ անկապ խորհրդակցության։ Չէ որ այդ ընթացքում ինչ ասես կարող էր լինել, այնպես չի, որ մի շատ կարևոր բան է ունեցել ասելու։ Այդ՝ «տղերք, Սյունիքն էլ պիտի պաշտպանեք» կոչը կարող էին նաեւ կապի այլ միջոցներով փոխանցել, այդ մի նախադասությունն ասելու համար ինչու՞ էր կանչում Գորիս բոլորին, իրար գլխի հավաքում: Էլ չեմ ասում՝ շատ հեշտ է պարզել, թե այդ երկու օրը ովքեր են զանգել զորքի հետ մնացած հրամանատարներին եւ ասել՝ նահանջեք։

Եթե հողերը հանձնել են նախկինները, կապիտուլյացիայի միակ մեղավորն են նախկինները, բա Գորիսի խորհրդակցությունը ո՞վ է արել ու ինչպե՞ս է ստացվել, որ խորհրդակցությունից անմիջապես հետո այդպիսի խայտառակ նահանջ է տեղի ունեցել, որը, հաստատապես, ազդել է պատերազմի ելքի վրա:

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ապագայի» մասին.Ավետիք Իշխանյան

Հաջորդ գրառումը

նիկոլն ասում ա՝ ալիևը տեսավ զինվում ենք, պատերազմ սկսեց. ինչո՞վ էիր զինվում, նիկոլ, առանց ռակետ СУ-երո՞վ, 55 թվի М-55-ո՞վ, թե՞ կրճատված մարտավարական օղակով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

նիկոլն ասում ա՝ ալիևը տեսավ զինվում ենք, պատերազմ սկսեց. ինչո՞վ էիր զինվում, նիկոլ, առանց ռակետ СУ-երո՞վ, 55 թվի М-55-ո՞վ, թե՞ կրճատված մարտավարական օղակով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական