Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ուղղված իր ելույթում ասել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո նրան չի համարում երկրի օրինական նախագահ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Տիխանովսկայան կայացած երդմնակալությունը ֆարս է անվանել ու իշխանությունը զավթելու փորձ՝ նշելով, որ «իրականում Լուկաշենկան պարզապես թոշակի անցավ»:
«Ես՝ Սվետլանա Տիխանովսկայան, միակ առաջնորդն եմ, որին ընտրել է բելառուս ժողովուրդը», եզրափակել է նա:
Նորություններ Տիխանովսկայան իրեն հայտարարեց «բելառուս ժողովրդի ընտրած» միակ առաջնորդ